Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:
Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
Միասնական,ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Պետական ավարտական քննությունների ցուցակ-հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը:
Բուհերի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը:
Գնահատման և թեստավորման կենտրոն
Հավելված
Ցանկ
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն օժանդակող հաստատությունների
Նախորդ տարիների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են ներբուհական կամ միասնական քննություններ <<Հայոց լեզու և հայ գրականություն>>,<<Մաթեմատիկա>>,<<Հայոց պատմություն>>,<<Ռուսաց լեզու>>,<<Օտար լեզու>> (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն,իտալերեն), <<Քիմիա>>, <<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>,<<Կենսաբանություն>> առարկաներից, դիմում-հայտը լրացնումեն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.
Երևան |
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ) |
Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի,Նուբարաշեն) |
|
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն,Նորք-Մարաշ) |
|
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր) |
|
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա) |
|
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք) |
|
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն) |
|
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն) |
|
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ) |
|
Կոտայքի մարզ |
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց |
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց |
|
Եղվարդի ավագ դպրոց |
|
Նոր Հաճնի ավագ դպրոց |
|
Բյուրեղավանի ավագ դպրոց |
|
Չարենցավանի ավագ դպրոց |
|
Գեղարքունիքի մարզ |
Գավառի ավագ դպրոց |
Սևանի ավագ դպրոց |
|
Մարտունու ավագ դպրոց |
|
Վարդենիսի ավագ դպրոց |
|
Ճամբարակի ավագ դպրոց |
|
Արագածոտնի մարզ |
Աշտարակի ավագ դպրոց |
Թալինի ավագ դպրոց |
|
Ապարանի ավագ դպրոց |
|
Ծաղկահովիտի միջն. դպրոց |
|
Վայոց ձորի մարզ |
Եղեգնաձորի ավագ դպրոց |
Ջերմուկի կրթահամալիր դպրոց |
|
Վայքի ավագ դպրոց |
|
Արարատի մարզ |
Արտաշատի ավագ դպրոց |
Արարատի ավագ դպրոց |
|
Մասիսի ավագ դպրոց |
|
Սյունիքի մարզ |
Կապանի թիվ 9 ավագ դպրոց |
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց |
|
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց |
|
Սիսիանի ավագ դպրոց |
|
Լոռու մարզ |
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց |
Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց |
|
Սպիտակի ավագ դպրոց |
|
Ստեփանավանի ավագ դպրոց |
|
Տաշիրի ավագ դպրոց |
|
Շիրակի մարզ |
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան) |
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց |
|
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց |
|
Աշոցքի միջն. դպրոց |
|
Ամասիայի միջն. դպրոց |
|
Արմավիրի մարզ |
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց |
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց |
|
Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց |
|
Տավուշի մարզ |
Իջևանի ավագ դպրոց |
Դիլիջանի ավագ դպրոց |
|
Նոյեմբերյանի ավագ դպրոց |
|
Բերդի ավագ դպրոց |