Հայտարարություններ

Գլխավոր Հայտարարություններ

ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Image

Հարգելի՛ դիմորդներ


Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին:

Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար  պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար

բ) գրանցվել համակարգում(Հեռակա ուսուցման համար դիմող բոլոր դիմորդները պետք է համակարգում անցնեն նոր գրանցում՝ անկախ նախկինում գրանցված լինելու հանգամանքից։)

գ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: Ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, փոխանցում  են տվյալ բուհի հաշվեհամարին:

ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:

Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության  համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը  կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

 Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների  մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: