Հայտարարություններ

Գլխավոր Հայտարարություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ ՀԱՅՏԱԳՐՎՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Image

     Գնահատման և թեստավորման կենտրոնը ս.թ. հունիսի 26-ից սկսում է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը:

  Հայտագրմանը կարող են մասնակցել`

ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները:

Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են ընդունելության կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում  նախատեսված ժամկետում մասնագիտության հայտագրում ունենալու պարագայում:

Փորձարարական միասնական քննություններին մասնակցելու համար Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողներն  իրենց  էլեկտրունային հասցեի և ծածկագրի միջոցով մուտք են գործում անձնական կայքէջ և քննություններ բաժնում << հանձնել նոր չափորոշիչներով>> տողում կատարում են նշում և հաստատում են:

 

բ) Օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում <<Հայոց լեզու>> առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ <<Հայոց պատմություն>> և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով։

գ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները, 

դ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները։

  Երրորդ (մասնագիտության հայտագրման՝ երկրորդ) փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացվածդպրոց՝անձնական համար ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

   Ընդունելության դիմում-հայտի  համար անհրաժեշտ է `

  •      3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  •      անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  •      ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի     900018003401   հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար    հինգ    հարյուր) դրամ:

  Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  •  պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  •  1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  •  ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  •  առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

 

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:


Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին:
 

Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման 

կենտրոնի կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:

<< Գնահատման և թեստավորման կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպություն >>

                                                                                                                                       Հավելված

 

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի միջն. դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի կրթահամալիր դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց