Հայտարարություններ

Գլխավոր Հայտարարություններ

Ի գիտություն 2025-2026 ուստարվա դիմորդների

Image

ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ բակալավրի 2025/2026 ուստարվա ընդունելության մրցույթին մասնակցել ցանկացող դիմորդները https://dimord.am/ կայքի իրենց էջում պարտադիր պետք է <<ցանկանում եմ>> դաշտը բացեն և ընտրեն <<ընտրել բուհ և մասնագիտություն>> տողը, այնուհետև ընտրեն բուհը, մասնագիտությունը, համապատասխան առարկաները՝ նշելով <<հանձնում եմ>> կամ  <<պահպանում եմ>>։ Կատարելով բոլոր փոփոխությունները էջի ներքևի մասում սեղմել <<փոփոխել>> կոճակը։

Բուհ և մասնագիտություն չեն ընտրում միայն այն դիմորդները, որոնք պետք է դիմեն հեռակա ուսուցման կամ  այն բուհերը, որոնք https://dimord.am/-ի մասնագիտությունների ցանկում ընդգրկված չեն։