ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴ,
ՄԻՆՉԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԸ ՈՒՇԱԴԻՐ ԾԱՆՈԹԱՑԻՐ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ
Ընդունելության դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո:
Որևէ մասնագիտությամբ ընդունված դիմորդն այլևս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Հեռակա ընդունելությունը բուհեր կատարվում է վճարովի ուսուցման համակարգերում:
Դիմորդը հեռակա մրցույթին մասնակցում է մեկ բուհի մինչև երեք մասնագիտության հայտով:
Հեռակա ընդունելության մրցույթն անց է կացվում առաջին հայտի գերակայությամբ: Դիմորդը հայտագրած մասնագիտություն(ներ)ի մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորներով` հարյուրերորդական մասի պահպանմամբ:
Երկրորդ հայտից սկսած առավելությունը տրվում է առավել բարձր միավոր (ներ) ունեցող դիմորդին:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում էապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը
ներառյալ ժամը
10:00 – 17:00, մայիսի 10-ին՝ ժամը 10:00 – 18։00 ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ Ժամը 13:00 – 14:00 Ոչ աշխատանքային օրեր`ապրիլի
19; 20; 24; 26; 27, մայիսի 1; 3; 4; 9
Ռեկտոր։ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան
Աշխատաժամ:10:00-17:00, հանգստյան օրեր` շաբաթ և կիրակի