ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴ,
ՄԻՆՉԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԸ ՈՒՇԱԴԻՐ ԾԱՆՈԹԱՑԻՐ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ
Ընդունելության դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո:
Որևէ մասնագիտությամբ ընդունված դիմորդն այլևս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Հեռակա ընդունելությունը բուհեր կատարվում է վճարովի ուսուցման համակարգերում:
Դիմորդը հեռակա մրցույթին մասնակցում է մեկ բուհի մինչև երեք մասնագիտության հայտով:
Հեռակա ընդունելության մրցույթն անց է կացվում առաջին հայտի գերակայությամբ: Դիմորդը հայտագրած մասնագիտություն(ներ)ի մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորներով` հարյուրերորդական մասի պահպանմամբ:
Երկրորդ հայտից սկսած առավելությունը տրվում է առավել բարձր միավոր (ներ) ունեցող դիմորդին:
Սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը սկսվում է լրացուցիչ փուլի հայտագրման գործընթացը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայտարարություններ բաժնում։
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության...
Դիմում-հայտում դիմորդի 3X4 չափսի լուսանկարը ներբեռնելու համար պահանջվում է՝
ա) անձնագրի կամ այլ փաստաթղթի լուսանկար,
բ) լուսանկարում հստակ երևա դեմքը,գ)...