Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդներին /տեսողության, լսողության, հենաշարժողական խնդիրների հետ կապված/ խնդրում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնին տեղեկացնել իրենց առանձնահատուկ կարիքի մասին, եթե միասնական քննության կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է համապատասխան կազմակերպչական խնդիրներ լուծել և տեխնիկական հարմարեցումներ կատարել՝ ներկայացնելով բժշկական փաստաթղթեր մինչև միասնական քննությունների սկիզբը /մինչև հոկտեմբերի 15-ը/:
ԳԹԿ անձնական համարը ստանալու
վերաբերյալ
Դիմորդները, ովքեր 2025 թ․ չեն ստացել ԳԹԿ անձնական համար, պետք է դիմեն համապատասխան բուհ
կամ Գնահատման և թեստավորման կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ կամ
նույնականացման քարտ։ Իսկ այն դիմորդները, ովքեր 2025 թ․ արդեն
ստացել են ԳԹԿ անձնական համար, պետք է մուտք գործեն համակարգ՝ օգտագործելով իրենց էլեկտրոնային
փոստի հասցեն և