Հայտարարություններ

Գլխավոր Հայտարարություններ

Ի գիտություն հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների

Image


 Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած  դիմորդները հայտագրվելու համար պետք է  մուտք գործեն dimord.am կայքի  իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։

Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։

Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։

Ուշադրություն․

Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին:


                                                                                                                                                                                  Գնահատման և թեստավորման կենտրոն