Ս/թ հուլիսի
20-ից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին
մասնակցելու դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
Լրացուցիչ փուլի մասնակից
դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված
մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը
շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։
Ուշադրություն
Լրացուցիչ
մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես
էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման
ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։
Հայտագրման
գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին։