ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴ,
ՄԻՆՉԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԸ ՈՒՇԱԴԻՐ ԾԱՆՈԹԱՑԻՐ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ
Ընդունելության դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո:
Որևէ մասնագիտությամբ ընդունված դիմորդն այլևս չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Հեռակա ընդունելությունը բուհեր կատարվում է վճարովի ուսուցման համակարգերում:
Դիմորդը հեռակա մրցույթին մասնակցում է մեկ բուհի մինչև երեք մասնագիտության հայտով:
Հեռակա ընդունելության մրցույթն անց է կացվում առաջին հայտի գերակայությամբ: Դիմորդը հայտագրած մասնագիտություն(ներ)ի մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորներով` հարյուրերորդական մասի պահպանմամբ:
Երկրորդ հայտից սկսած առավելությունը տրվում է առավել բարձր միավոր (ներ) ունեցող դիմորդին:
Դիմորդներն ընդունվում են ՌԴ միասնական, ՀՀ միասնական կամ
ՀՌՀ ներքին քննությունների արդյունքներով
Առկա, հեռակա կամ առկա-հեռակա ուսուցման ձևերով ընդունելության
դիմումները լրացվում են ՀՌՀ-ում, մրցույթն իրականացնում է ՀՌՀ Ընդունող հանձնաժողովը
Հայկական բաժանմունք
Դիմորդներն ընդունվում են ՀՀ միասնական քննությունների արդյունքներով: Միայն «Ֆիզիկական
դաստիարակություն և սպորտային մարզումներ» ծրագրով դիմորդները հանձնում են ՀՌՀ ներքին
քննություններ
Ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման
ձևերով ընդունելության դիմումները լրացվում են https://dimord.am/կայքի միջոցով, մրցույթն իրականացնում է Գնահատման և թեստավորման
կենտրոնը (ԳԹԿ): «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ծրագրով
դիմորդների մրցույթն իրականացնում է ՀՌՀ Ընդունող հանձնաժողովը